երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանում մահապատժի են ենթարկել ըմբշամարտիկ Նավիդ Աֆքարին

Իրանում մահապատժի են ենթարկել ըմբշամարտիկ Նավիդ Աֆքարին

Այսօր վաղ առավոտյան Իրանում մահապատժի է ենթարկվել հայտնի ըմբշամարտիկ Նավիդ Աֆքարին։ 

Ինչպես նշում են լրատվամիջոցները՝ նա իրանական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 2018 թվականին Շիրազ քաղաքում ծագած հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանության աշխատակցի սպանության համար։

Նշվում է նաև, որ Աֆքարին դատաքննության ընթացքում հայտարարել է, որ սպանության վերաբերյալ խոստովանական ցուցմունքներն իրենից կորզվել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների միջոցով։

 

  • Կիսվել: