«Ինտերը» պարտության մատնեց «Ուդինեզեին»․ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուդինեզեի» սերբ կիսապաշտպան Լազար Սամարջիչը։ 55-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նրան 68-րդ րոպեին փոխարինեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որը խփեց հյուրերի հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին։
«Ինտերը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Ուդինեզեն» 15-րդն է՝ 28 միավոր։
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)
Լազար Սամարջիչ, 40 - Հական Չալհանօղլու, 55, 11մ, Դավիդե Ֆրատեզի, 90+5