կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Ինտերը» ոչ ոքի խաղաց «Լացիոյի» հետ

«Ինտերը» ոչ ոքի խաղաց «Լացիոյի» հետ

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց վերջին րոպեներին՝ 1:1:

32-րդ րոպեին «Լացիոյի» գոլը խփեց ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան։

«Ինտերը» հավասարությունը վերականգնեց 88-րդ րոպեին հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի գոլի շնորհիվ։

 

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։

«Ինտերը» վաստակել է 93 միավոր, «Լացիոն» 60 միավորով 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 1:1

  • Կիսվել: