«Ինտերի» հայտացուցակը եզրափակիչում. ՉԼ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։
ՈՒԵՖԱ-ի կայքը հրապարակել է իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հայտացուցակը եզրափակիչում։
Դարպասապահներ․ Յան Զոմեր, Ռաֆայելե Դի Ջենարո, Խոսեպ Մարտինես։
Պաշտպաններ․ Դենզել Դյումֆրիս, Ստեֆան Դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամին Պավար, Կառլոս Աուգուստո, Յան Բիսեկ, Ֆեդերիկո Դիմարկո, Մատեո Դարմիան, Ալեսանդրո Բաստոնի։
Կիսապաշտպաններ․ Պյոտր Զելինսկի, Դավիդե Ֆրատեզի, Հենրիխ Մխիթարյան, Կրիստիան Ասլանի, Հական Չալհանօղլու, Նիկոլո Բարելա, Նիկոլա Զալեւսկի։
Հարձակվողներ․ Մարկո Առնաուտովիչ, Մարկուս Տյուրամ, Լաուտարո Մարտինես, Մեհդի Թարեմի։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։