շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ռոմա»-ի հետ: Հռոմում կայացած խաղում` «Ինտեր»-ն առավելության հասավ «գայլերի» նկատմամբ 2:4 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Աչերբին, Տյուրամը և Բաստոնին, «Ռոմա»-ից էլ ինքնագոլ խփեց Անխելինյոն: «Ռոմա»-ից գոլերը խփեցին Մանչինին ու Էլ-Շարավին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Ինտեր»-ը: Միլանյան ակումբն ունի 60 միավոր: «Յուվենտուս»-ը երկրորդն է` 52 միավորով:

  • Կիսվել: