կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինձագին հեռացվել է Սալերնիտանայի գլխավոր մարզչի պաշտոնից

Ինձագին հեռացվել է Սալերնիտանայի գլխավոր մարզչի պաշտոնից

«Սալերնիտանան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։

«Սալերնիտանա» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ պարոն Ֆիլիպո Ինձագիին ազատվել է առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Շնորհակալություն ենք հայտնելով նրան իր աշխատանքի և նվիրվածության համար։ Մաղթում ենք մասնագետին հաջողություն՝ հետագա կարիերայի ընթացքում»,- ասված է ակումբի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ։

Իտալիայի առաջնության 24 տուրից հետո «Սալերնիտանան» վաստակել է 13 միավոր և այժմ մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ 50-ամյա մասնագետը «Սալերնիտանայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր անցած հոկտեմբերին։ Նախկինում Ինձագին մարզել է Ռեգինան, Բրեշիան, Բենևենտոն, Բոլոնիան, Վենետիկը և Միլանը։

  • Կիսվել: