չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ես նաև հայ եմ․ Արսեն Զախարյանը խոսել է ազգային պատկանելության մասին

Ես նաև հայ եմ․ Արսեն Զախարյանը խոսել է ազգային պատկանելության մասին

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է ազգային պատկանելության մասին։ Mundo Deportivo-ի թղթակցի հարցին՝ ավելի շատ հայ է իրեն զգում, թե ռուս՝ Զախարյանը պատասխանել է․

«Ես ծնվել եմ Ռուսաստանում եւ ամեն ինչ ստացել եմ Ռուսաստանում։ Այդ պատճառով էլ ես ինձ նույնացնում եմ ռուսների եւ Ռուսաստանի հետ, բայց ես նաեւ հայ եմ, երկուսն էլ։

Իմ ամենասիրելի ուտեստը հայկական տոլման է»,- ասել է Արսեն Զախարյանը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը մասնակցել է 21 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

  • Կիսվել: