կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ի նշան բողոքի՝ ՀՀ հավաքականը հրաժարվեց շարունակել մրցաշարը. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

Ի նշան բողոքի՝ ՀՀ հավաքականը հրաժարվեց շարունակել մրցաշարը. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1/4 եզրափակչում մեր հավաքականի  մրցակիցը Հնդկաստանի ընտրանին էր: 

Նշել էինք, որ առաջին խաղն ավարտվել էր հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով:

Հիշեցնենք, որ ՀՀ թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել: 
 
Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայկ Մարտիրոսյանի պարտիան  բողոքարկվել  է, քանի որ «Zoom» ծրագրի հետ կապված  խնդիր է եղել, ինչի պատճառով Հայկը չի կարողացել քայլ անել: 
 
Նշենք, որ բողոքարկումը չի ընդունվել: Ի նշան բողոքի՝ Հայաստանի հավաքականը հրաժարվել է շարունակել մրցաշարը և լքել է այն:  Երկրորդ ռաունդը չի կայացել: Արդյունքում Հայաստանին գրանցվել է պարտություն 2-0 հաշվով:

  • Կիսվել: