կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հուսով եմ, որ այս տրանսֆերային պատուհանում նրանք ավելի լավ առաջարկ կանեն, որը կհամապատասխանի «Լոկոմոտիվին». Տիկնիզյան

Հուսով եմ, որ այս տրանսֆերային պատուհանում նրանք ավելի լավ առաջարկ կանեն, որը կհամապատասխանի «Լոկոմոտիվին». Տիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է «Սևիլյայի» իր նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու մասին.

«Ես այսպես կասեմ․ իսկապես, հետաքրքրություն կա «Սևիլյայից»: Հուսով եմ, որ այս տրանսֆերային պատուհանում նրանք ավելի լավ առաջարկ կկատարեն ինձ համար, որը կհամապատասխանի «Լոկոմոտիվին»։

 

Ես ուզում եմ, որ այն պահին, երբ իմ կարիերաս ավարտվի, պարզապես նստեմ և ինքս ինձ ասեմ, որ ես արեցի լավագույնը, ինչ կարող էի: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ առաջ Մատվեյ Սաֆոնովը կխաղա ՊՍԺ-ում, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում երկու 11 մետրանոց հետ կմղի «Լենսի» դեմ և կնշի դա Հակիմիի, Լուիս Էնրիկեի և մնացածների հետ»,- ասել է Տիկնիզյանը «Все на Матч» հաղորդման ժամանակ։

  • Կիսվել: