չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի կանանց չեմպիոն Էլինա Դանիելյանին

ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի կանանց չեմպիոն Էլինա Դանիելյանին

ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայում ընդունել է Եվրոպայի կանանց նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի: Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:

Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

 

  • Կիսվել: