երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՇՖ-ն շնորհավորել է շախմատի օլիմպիադաների կրկնակի հաղթող Արտաշես Մինասյանին

ՀՇՖ-ն շնորհավորել է շախմատի օլիմպիադաների կրկնակի հաղթող Արտաշես Մինասյանին

Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է գրոսմայստեր Արտաշես Մինասյանին ծննդյան 56-րդ տարեդարձի առթիվ։

«Այսօր ԽՍՀՄ վերջին չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի օլիմպիադաների կրկնակի հաղթող, Եվրոպայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի ծննդյան օրն է:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Արտաշես Մինասյանին՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ»,- նշվում է ՀՇՖ-ի հաղորդագրությունում։

  • Կիսվել: