կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրաձիգները կմասնակցեն Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը

Հրաձիգները կմասնակցեն Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։

Այս մասին հայտնում է հրաձգության ֆեդերացիան: Մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։

Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.

Ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան և հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչը կլինի` Անդրանիկ Այվազյանը:

Ավելի վաղ Հայաստանի հրաձգության հավաքականը մասնակցել էր Սլովենիայի միջազգային մրցաշարին, որտեղ մեդալ էր նվաճել թե անհատական պայքարում, թե թիմայի հաշվարկում:

  • Կիսվել: