կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թույլ տվեք միանգամից հերքել. Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է Գոռ Մինասյանի՝ Բահրեյն տեղափոխվելու մասին լուրերին

Թույլ տվեք միանգամից հերքել. Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է Գոռ Մինասյանի՝ Բահրեյն տեղափոխվելու մասին լուրերին

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն անդրարձել է ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանի հնարավոր տեղափոխությանն այլ երկիր:

«Նախ՝ թույլ տվեք միանգամից հերքել Ծանրամարտի ֆեդերացիայի կողմից մեր ծանրորդներից մեկի՝  այլ երկրի ծանրամարտի հավաքականին «փոխանցելու» իրավունքը:
 

Խնդիրը կայանում է հետևյալում՝ մրցակարգի համաձայն Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ամեն երկիր նույն քաշային կարգում կարող է ներկայանալ երկուական մարզիկով: Ի ուրախություն մեզ՝ մենք գերծանր քաշային կարգում ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների երեք տիտղոսակիր մարզիկներ՝ Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան և Սիմոն Մարտիրոսյան:

Նման պարագայում մարզիկներից մեկը կա՛մ պիտի փոխի քաշային կարգը, ինչը գրեթե անհնար է, կա՛մ ավարտի կարիերան: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ծանրորդի համար, որպեսզի ազգային ֆեդերացիան թույլատրի նրան՝ հանդես գալ այլ երկրի հավաքականում՝ շանս ընձեռելով մարզիկին շարունակել իր կարիերան:

Այժմ դեռ շատ վաղ է հնչեցնել անուններ, քանզի այս աշնանը անցկացվող ուսումնամարզական հավաքից հետո միայն գերծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկների անհատական ցուցանիշների հիման վրա պարզ կդառնա 3-րդ տեղը զբաղեցնող մարզիկի անուն-ազգանունը: Եվ միայն դրանից հետո մարզիկն ու Ծանրամարտի ֆեդերացիան կքննարկեն մարզիկի՝ այլ հավաքականում հանդես գալու իրավունքը»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռոստոմյանը:

Նախօրեին ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր պտտվել, որ Հայաստանի հավաքականի երկարամյա անգամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի հավաքականում:

  • Կիսվել: