կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի ՀԲՖ նախագահի ընտրությանը

Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի ՀԲՖ նախագահի ընտրությանը

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի Հայասատնի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը:  

 

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել.

«Բռնցքամարտի հետ սերտ կապեր ունցող գործարարը դեռևս 2 տարի առաջ էր նշում, որ պատրաստ է մասնակցել արդար ու օրինական ընտրություններին, բայց դրանք այն ժամանակ այդպես էլ չկազմակերպվեցին՝ փոխարենը եղավ շինծու ընտրություն, ինչը առաջացրեց բռնցքամարտի հանրության զայրութը: Ընդ որում այդ ընտրությունների ժամանակ անտեսվել էին հայկական բռնցքամարտում մեծ ավանդ ունեցող շատ մարզիչներ, որոնց նույնիսկ թույլ չէին տվել մասնակցել ընտրությանը: Ի դեպ այդ ժամանակ գործող ֆեդերացիայի կամայական աշխատանքից բողոքում էին շատերը, այդ թվում տիտղոսակիր մարզիկների մարզիչները՝ նշելով, որ նույնիսկ իրենց հասանելիք գումարը չեն ստացել:

Տեսնելով հայկական բռնցքամարտում առկա խնդիրները, բացթողումները, դժգոհություններն ու անարդարությունները ու մտահոգված լինելով հայկական բռնցքամարտի ճակատարգորով՝ Հովհաննես Հովսեփյանը որոշեց մնալ հայակական բռնցքամարտում, ու մի խումբ բռնցքամարտի նվիրյալների հետ հիմնեց բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: Նրա նախաձեռնությամբ շատ բռնցքամարտիկներ վերադարձան սպորտ, իսկ նրանցից Կորյուն Սողոմոնյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր: Այս ընթացքում Հովհաննես Հովհաննես Հովսեփյանը մեծ ներդրումներ է կատարել հայկական բռնցքամարտում՝ աջակցություն ցուցաբերոլով ավելի քան 3 մարզադպրոցների, այդ թվում մարզային ու սահմանամերձ համայնքների մարզադպրոցներին: Նրա հովանավորությամբ մեր մարզիկները մշտապես մասնակցել են միջազգային մրցաշարերու և ուսումնամարզական հավաքների: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային էր տրված նաև Եվրոպական խաղերին և օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մեր հավաքականին նախապատրաստելու գործընթացը:

Հովհաննես Հովսեփյանի շնորհիվ անգամ պանդեմիայի այս ընթացքում մեր բռնցքամարտիկները զգոնությունը չկորցրեցին և մարզումները չդադարեցրին նաև կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում ու նույնիսկ մասնակցեցին միջազգային հավաքի և մրցաշարի: Ընդ որում՝ պանդեմիայի ընթացքում ֆեդերացիան չդադարեցրեց վճարել նաև բռնցքամարտիկների ու մարզիչների աշխատավարձները: Հովհաննես Հովսեփյանը հայկական բռնցքամարտի զարգացման էլ ավելի մեծ ծրագիր կիրականացնի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայասատնի ֆեդերացիայի գործող նախագահ Արթուր Գևորգյանը չի մասնակցելու ընտրությանը:

Արթուր Գևորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որտեղ նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

  • Կիսվել: