ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում

 «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին՝ 13։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Այս մասին նշված է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:

«Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:

 

 Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը /պայմանագրի ձևին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ https://escs.am/ :

 

 Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ լողի ֆեդերացիա՝ մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մ. Խորենացու փող. 1/1, էլհասցե` [email protected]

 

 Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 և բարձր տարիքի քաղաքացիները (սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ առանձին խմբով), որոնք չունեն առողջական խնդիրներ:

 

 Մրցաշարին չեն կարող են մասնակցել այն մարզիկները, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ լողի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

 

 Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`

 

 

 

• 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

 

 

 

• 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

 

 Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:

 

 Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

 

 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

 

 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

 

 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

 

 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

 

 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ»:

  • Կիսվել: