շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը՝ 5-րդ տեղը. հաղթողը Հնդկաստանի թիմերն են

ՀՀ շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը՝ 5-րդ տեղը. հաղթողը Հնդկաստանի թիմերն են

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի կանանց և տղամարդկանց մրցաշարի հաղթողը Հնդկաստանի թիմն է: 

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում 17 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը, կանանց հավաքականը նույնքան միավորով՝ 5-րդ տեղը։

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակի հասավ Իրանի ընտրանու նկատմամբ:  

Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը վերջին փուլում գերազանցեց Գերմանիայի հավաքականին: Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Հայաստան-Գերմանիա` 3:1:

  • Կիսվել: