ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ քաղաքացի դարձած Մուրատ Գասիևը Երևանում նոկաուտով հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին

ՀՀ քաղաքացի դարձած Մուրատ Գասիևը Երևանում նոկաուտով հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը Երևանում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հաղթել է ամերիկացի Մայք Բալոգունին։ Գասիևը մենամարտն ավարտել է 2-րդ ռաունդում՝ նոկաուտով։

Այսպիսով, Գասիևը, որը վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացավ, դարձել է ծանր քաշային կարգում WBA Inter-Continental չեմպիոնական գոտու դափնեկիր։

Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում Մուրատ Գասիևը տարել է 30 հաղթանակ (որից 23-ը նոկաուտով) և կրել է մեկ պարտություն։

Բալոգունի համար սա առաջին պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այդ ամերիկացին ունեցել է 20 հաղթանակ (15-ը նոկաուտով)։

Հարկ է նշել, որ մենամարտից առաջ Մուրատ Գասիևի թիմին խնդրել են հանդերձանքի վրա կպցնել Ռուսաստանի դրոշը, սակայն նրանց թույլ են տվել նաև Օսեթիայի դրոշը թողնել:

  • Կիսվել: