երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ մարմնամարզության հավաքականը հավաք կանցկացնի Թբիլիսիում

ՀՀ մարմնամարզության հավաքականը հավաք կանցկացնի Թբիլիսիում

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում, հայտնել է հավաքականի մամուլի ծառայությունը:

Թիմը կնախապատրաստվի աշխարհի գավաթի առաջին և երկրորդ փուլերին, որոնք կանցնեն փետրվարի 13-ից 19-ը Կահիրեում և 20-ից 26-ը Կոտբուսում:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: