ՀՖՖ նախագահը ներկայացրել է նախորդ 4 տարում կատարած աշխատանքը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութ, որում ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է նախորդ 4 տարիների ընթացքում իր և իր թիմի գործունեությունը:
Նա անդրադարձել է ենթակառուցվածքներին, մասսայական ֆուտբոլին, ազգային հավաքականներին, կանանց ֆուտբոլին, ֆուտզալին, մանկապատանեկան ֆուտբոլին, մարզչական կրթությանը, կրթական ծրագրերին, մրցավարությանը, ֆինանսներին և հովանավորներին, սկաուտային համակարգին, պրոֆեսիոնալ և սիրողական ֆուտբոլին: