ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՖՖ մրցավարները Ռուսաստանում ուսումնամարզական հավաք են անցկացնում

ՀՖՖ մրցավարները Ռուսաստանում ուսումնամարզական հավաք են անցկացնում

ՀՖՖ մրցավարները փետրվարի 1-ից 12-ը, Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։

ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացրել ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) խոսել է VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը։

Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո հանձնելու են քննություններ։

 

  • Կիսվել: