կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացը՝ նախկին հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ

ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացը՝ նախկին հայտնի ֆուտբոլիստների մասնակցությամբ

Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը, Արթուր Եդիգարյանը և ևս 17 մարզիչներ մասնակցել են ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացին, որը մեկնարկել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Ապրիլի 2-ին կայացել է դասընթացի բացումը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են ՀՖՖ տեխնիկական տնօրեն Ռաֆայել Նազարյանը և տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սուրեն Չախալյանը:

Առաջին օրը դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Դասընթացը բացկացած կլինի մի քանի մոդուլներից, որոնց ընթացքում դասախոսություններ կկարդան ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի հրահանգիչները:  

 

  • Կիսվել: