կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՖՖ գործկոմի նիստում որոշվել է Տարեկան հերթական ժողովն անցկացնել հունիսի 28-ին

ՀՖՖ գործկոմի նիստում որոշվել է Տարեկան հերթական ժողովն անցկացնել հունիսի 28-ին

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին:

Այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել ԲԿՄԱ-ի՝ (Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ)հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, բայց ինչպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ:

Այսպիսով, ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստին: Նիստի վերջում որոշվել է անցկացնել ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին, ՀՖՖ գրասենյակում:

  • Կիսվել: