Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդներից մեկն է հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է իտալական ակումբի ինստագրամյան էջը։
Մրցանակին հավակնում են նաեւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը եւ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը։
Այս ամիս Մխիթարյանը մասնակցել է 5 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։