երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հենրիխ Մխիթարյանը՝ ազգային թիմից հրավեր չստանալու մասին

Հենրիխ Մխիթարյանը՝ ազգային թիմից հրավեր չստանալու մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ազգային թիմից հրավեր չստանալուն:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ի զարմանս ինձ՝ ես տեղեկություն ստացա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից, որ անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական առաջիկա միջազգային հանդիպումների համար: Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար:

Այնուամենայնիվ, ես հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

 

  • Կիսվել: