կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյան․ Կհանդիպենք եզրափակիչում

Հենրիխ Մխիթարյան․ Կհանդիպենք եզրափակիչում

Սաուդյան Արաբիայում անցկացվող Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղից լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրառելով․ «Կհանդիպենք եզրափակիչում»։

 

Մյուս կիսաեզրափակիչում չեմպիոն «Նապոլին» 3:0 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինային»։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

 
 

  • Կիսվել: