երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

Օգոստոսի 10-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

«Ալաշկերտի» մրցակիցը կլինի մակեդոնական «Ռենովան»։

«Ռենովան» ԵԼ ուղեգիր է ձեռք բերել Մակեդոնիայի առաջնությունում զվաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Հանդիպումը կկայանա Երևանում:

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոային» բաժին է հասել ղազախական «Կայրաթը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Ալմա-Աթայում:

Հիշեցնենք, որ «Կայրաթում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: «Կայրաթը» Ղազախստանի փոխչեմպիոնն է:

«Շիրակին», որպես մրցակից, բաժին հասավ ռումինական «Ստյաուան»: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին Բուխարեստում:

  • Կիսվել: