շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի են Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնությունում

Հայտնի են Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնությունում

 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության նախնական կազմերը:

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ընտրանիներն ունեն հետևյալ կազմերը.

Ազատ ոճ` Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ) եւ Սերգեյ Սարգսյան (97 կգ):

Հունահռոմեական ոճ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Զագրեբում` ապրիլի 17-23-ը:

  • Կիսվել: