ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ

Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ

Զագրեբում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

10 ըմբիշով Զագրեբ մեկնած Հայաստանի հավաքականից այսօր գորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ: Հրաչյա Պողոսյանը նույնպես պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի ավստրիացի Ակեր Շմիդի և խորվաթ Իվան Լիզատովիչի գոտեմարտի հաղթողի հետ: Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում կմրցի խորվաթ Անտոնիո Կամենյասևիչի և շվեդ Պերա Ալբինայի գոտեմարտի հաղթողի հետ: Վիգեն Նազարյանը որակավորման փուլում կգոտեմարտի լեհ Արկադիուշ Կուլինիչի հետ: Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչում կմրցի գերմանացի Ֆրանց Ռիխտերի հետ:

Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

  • Կիսվել: