կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները

Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները

Հայտնի են Հայաստանի 2024 թվականի տարվա լավագույն մարզիկների և մյուս անվանակարգերում հաղթողների անունները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որտեղ քվեարկությանը մասնակցեց 19 մարզական լրագրող: Ըստ նոր կարգի՝ այս տարվա քվեարկությանը մասնակցում են միայն մարզական լրագրողները:

Հայաստանի լավագույն երեք մարզիկներն են` Վարազդատ Լալայան, Արթուր Դավթյան, Արթուր Ալեքսանյան: 

 

Լավագույն կին մարզիկը Ալեքսանդրա Գրիգորյանն է:

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը Գրետա Վարդանյանն է:

Լավագույն թիմը` ՖԻԴԵ-ի կողմից Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն է: 

Լավագույն երիտասարդ մարզիկ` Էմմա Պողոսյան:

«Վերադարձ մեծ սպորտ» անվանակարգում հաղթողը Հռիփսիմե Խուրշուդյանն է:

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկը Հենրիխ Մխիթարյանն է:

Լավագույն մարզիչը Հակոբ Սերոբյանն է:

Հանդիսատեսի համակրանքին արժանացած մարզիկի անունը կհրապարակվի Երևանի ժամանակով 17:00-ին:

  • Կիսվել: