կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի լավագույն խաղացողի և մարզչի թեկնածուները

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի լավագույն խաղացողի և մարզչի թեկնածուները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝
1. Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
2. Ժոաո Գիլյերմե Կարվալյո - «Գազպրոմ Յուգրա», Ռուսաստան
3. Ռոդրիգինյո - «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
4. Արթուր Մելքոնյան - «Ուխտա», Ռուսաստան
5. Լուան Մյուլլեր - «Պալմա Ֆուտզալ», Իսպանիա
6. Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
7. Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո», Ռուսաստան
8. Սարգիս Մարգարյան - «Վիտեն», Բելառուս
9. Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
10. Դենիս Նևեդրով - «Տյումեն», Ռուսաստան

Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտզալիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ թեկնածուներն են՝
1. Ռուբեն Նազարեթյան - ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2. Խաչատուր Միքայելյան - «Երևան ՖԱ» գլխավոր մարզիչ
3. Էդգար Կիրակոսյան - ««Լեոսթանդքոյին»» ՖԱ գլխավոր մարզիչ
4. Արա Նիգոյան - «Թիմ ՖԱՖ» ՖԱ գլխավոր մարզիչ

Ֆուտզալի Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլհասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 19-ը՝ ժամը 18:00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր:

  • Կիսվել: