երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայտնի է, թե ինչ են որոշել Ռեալում Կարվախալի վնասվածքից հետո

Հայտնի է, թե ինչ են որոշել Ռեալում Կարվախալի վնասվածքից հետո

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն Իսպանիայի ընթացիկ առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» (2:0) դեմ կայացած խաղի վերջնամասում ծանր վնասվածք էր ստացել և փոխարինվել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

 

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռամոն դե Մոնն իր x-յան միկրոբլոգում, մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելն «արքայական ակումբի» աջ եզրային պաշտպանի դիրքում բացը կլրացնեն Լուկաս Վասկեսը և Էդեր Միլիտաոն։

 

Հունվարին «սերուցքայինները» բանակցություններ կվարեն «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի հետ, այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։ Նախկինում «Ռեալը» ցանկանում էր բանավոր համաձայնության հասնել անգլիացի ֆուտբոլիստի հետ և գալիք տարվա հունիսին անվճար թիմ հրավիրել Տրենտին։ Կարվախալի վնասվածքը մի փոքր խառնել է մադրիդյան ակումբի ղեկավարության ծրագրերը․ այժմ թիմը պատրաստ է «Լիվերպուլին» վճարել պաշտպանի տրանսֆերային արժեքը։

 

Միաժամանակ, «Ռեալը» ցանկանում է երկարաձգել Կարվախալի հետ կնքած պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2025 թվականի ամռանը։

  • Կիսվել: