Հայտնի է «Փյունիկ»-ի մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հայտնի է:
Այս մասին հայտնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը:
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման, «Փյունիկը» նախապես ընդգրկված էր 1-ին խմբի «unseeded» թիմերի զամբյուղում և վիճակահանությամբ հայկական թիմին կարող էին բաժին հասնել` բուլղարական «Լուդոգորեցը», ռումինական «Կլուժը», հունգարական «Ֆերենցվարոշը», սլովենական «Մարիբորը» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժը»։
Վիճակահանության արդյունքում «Փյունիկ»-ի մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին կամ 6-ին` Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 12-ին կամ 13-ին։