կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը, որով թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, հայտնի է:

Ըստ քաշային կարգերի Եվրոպայի առաջնության մեդալների համար կպայքարեն` Արսեն Հարությունյան 57 կգ, Մեջլում Մեջլումյան 61 կգ, Վազգեն Թևանյան 65 կգ, Արման Անդրիասյան 70 կգ, Հայկ Պապիկյան 74 կգ, Արման Ավագյան 79 կգ, Մուշեղ Մկրտչյան 86 կգ, Կնյազ Իբոյան 92 կգ, Սերգեյ Սարգսյան 97 կգ, Լևոն Գևորգյան 125 կգ:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` փետրվարի 12-18-ը:

  • Կիսվել: