երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայտնի դարձան Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցները Եվրո-2026-ի որակավորման փուլում

Հայտնի դարձան Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցները Եվրո-2026-ի որակավորման փուլում

Կայացել է ֆուտզալի 2026 թ. Եվրոպայի առաջնության որակավորման հիմնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է 6-րդ խմբում և մրցելու է Ղազախստանի, Դանիայի ու Ալբանիայի թիմերի դեմ։

Խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները նվաճելու են Եվրո-2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանալու են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան ու Լիտվան։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը մասնակցելու են փլեյ-օֆֆի և վիճարկելու են մնացած չորս ուղեգրերը։

Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թ. դեկտեմբերի 9-ից 2025 թ. ապրիլի 16-ը։

  • Կիսվել: