երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական ըմբշամարտի հաղթարշավը շարունակվում է. Գագիկ Ծառուկյան

Հայկական ըմբշամարտի հաղթարշավը շարունակվում է. Գագիկ Ծառուկյան

Հայկական ըմբշամարտի հաղթարշավը շարունակվում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
 
«Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ապրե՛ս Արման ջան, թող այս հաղթանակները շարունակական լինեն»,– գրել է Գագիկ Ծառուկյանը։
 
Մեկ այլ գրառմամբ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Արսեն Հարությունյանի հաղթանակին․
 
«Մեր տաղանդավոր մարզիկ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն:
 
Գոտեմարտը տևեց ընդամենը 52 վայրկյան:
 
Որպես ՀԱՕԿ նախագահ ու որպես հայ ես անասելի հպարտ եմ Արսենի այս փայլուն հաղթանակի համար: Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը: Ասել ու նորից եմ ասում` հենց այս հաղթանակներով է շտկվելու հայի կոտրված մեջքը, հենց նման կերպով ենք մենք աշխարհի գերհզորների հետ մրցապայքարի դուրս գալու ու արժանապատիվ հաղթանակ տոնելու:
 
Շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ հաղթանակի առթիվ: Աստված պահապա´ն մեր բոլոր մարզիկներին...»։

  • Կիսվել: