ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայկական ակումբների մրցակիցներն ու խաղերի ժամանակացույցը. Կոնֆերենցիաների լիգա

Հայկական ակումբների մրցակիցներն ու խաղերի ժամանակացույցը. Կոնֆերենցիաների լիգա

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ։ Հայտնի է հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը։

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիրը կվիճարկի հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» հետ։ Առաջին հանդիպումը հուլիսի 25-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի խաղադաշտում։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» եվրագավաթում պայքարը կսկսի մոլդովական «Զիմբրուի» հետ արտագնա դիմակայությամբ։ Առաջին խաղը Մոլդովայում կկայանա հուլիսի 25-ին։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուսիսմակեդոնաական «Շկենդիայի» արգելքը հաղթահարելուց հետո որակավորման երկրորդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ։ Առաջին հանդիպումը կլինի տնային, կկայանա հուլիսի 25-ին Աբովյանում։

Երևանի «Ուրարտուն» էլ էստոնական «Կալևին» հաղթելուց հետո երկխաղյա դիմակայություն կանցկացնի չեխական «Բանիկ Օստրավայի» հետ: Առաջին մրցավեճը նախատեսված է հուլիսի 25-ին Չեխիայում։

Բոլոր զույգերի պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 1-ին։

  • Կիսվել: