չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը

Օգոստոսի 2-ից 5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվում է 2024 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս «Chessy» թիմի կազմում, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Թիմի կազմում են Ռիչարդ Ռապորտը, Հայկ Մարտիրոսյանը, Ջորդեն Վան Ֆորեստը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ալեքսեյ Սարանան, Համպի Կոներուն, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը և Մուխտար Աինակուլը։

«Chessy» թիմը մասնակից 38 թիմերի մեջ ունի 3-րդ վարկանիշը:

  • Կիսվել: