շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ պարտիայում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբայեին ու դուրս մնաց հետագա պայքարից։ Առաջին պարտիան 49-րդ քայլում ավարտվել էր ոչ-ոքի։

Հիշեցնենք՝ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում հաղթել էր, իսկ երկրորդում պարտվել և քառորդ եզրափակչի մասնակիցն այս զույգում պիտի որոշվեր թայ-բրեյքում։

 

  • Կիսվել: