ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի միջազգային մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի միջազգային մրցաշարի հաղթող

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվամբ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 107 շախմատիստ 18 երկրից: Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հիանալի են հանդես եկել՝ դառնալով համապատասխանաբար ոսկե և արծաթե մեդալակիրներ՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մարտիրոսյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել 8 միավորով, իսկ Սարգսյանը նրան զիջել է կես միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ ներկայացուցիչ Ռավեն Սթերթը, որը վաստակել է 7 միավոր:

Հավելենք, որ Բելգրադում գրանցած արդյունքների շնորհիվ հայ շախմատիստները բարելավել են անհատական վարկանիշները՝ Մարտիրոսյանը 10 կետով, Սարգսյանը՝ 6:

  • Կիսվել: