կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայազգի ըմբիշ Նարեկ Օհանյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն

Հայազգի ըմբիշ Նարեկ Օհանյանը դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն

Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն:

Առաջին շրջանում Վորոնեժի մարզը ներկայացնող Նարեկ Օհանյանը երկու րոպեում 8:0 հաշվով հաղթել է Նիժնի Նովգորոդի մարզից Կիրիլ Մալցևին: Այնուհետեւ 1 րոպեում առավելության է հասել Արտյոմ Տարզյանի նկատմամբ։
 
Քառորդ եզրափակիչում Նարեկը մրցագորգ է դուրս եկել Ռոստովի մարզը ներկայացնող Գարիկ Գյուլումյանի հետ և հաղթել նրան 3:0 հաշվով։
Եզրափակիչի ուղեգիրը Օհանյանը վիճարկել է Կրասնոդարը ներկայացնող Իմրան Ալիևի հետ, որին հաղթել է 2։0 հաշվով։
 
Եզրափակիչում ըմբիշը մրցել է մեկ այլ հայազգի մարզիկի` Ռուսաստանի գործող գավաթակիր Ալեն Միզոյանի հետ: Առաջին խաղակեսից հետո վորոնեժցին հաղթել է 2:0 հաշվով:
Մենամարտի ավարտից երկու րոպե առաջ Ալենը նվազեցրել է տարբերությունը, բայց եզրափակիչն ավարտվել է 2:1 հաշվով:
Նշենք, որ մրցաշարին մասնակցել են ավելի քան 300 մարզիկներ ՌԴ 49 մարզերից:

  • Կիսվել: