հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայազգի մարզիկը դարձել է բռնցքամարտի ռեգիոնալ առաջնության հաղթող

Հայազգի մարզիկը դարձել է բռնցքամարտի ռեգիոնալ առաջնության հաղթող

ՌԴ Հարավային դաշնային օկրուգի բռնցքամարտի յունիորների շրջանում անցկացված առաջնությունում հաղթող է դարձել Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքից հայազգի մարզիկ Դանիիլ Չաքրյանը։ Առաջնությանը մասնակցել են ավելի քան 90 մարզիկներ։ Առաջնությունը տեղի է ունեցել Վոլգոգրադում՝ ապրիլի 1-7-ը։

Դանիիլը կարողացել է երկու ծանր մարտ անցկացնել մրցակցի հետ ռինգում եւ դրանց ավարտել վստահ հաղթանակով եւ գրավել առաջին տեղը։ Այժմ նա ներառված է Հարավային դաշնային օկրուգի թիմի կազմում եւ պատրաստվելու է ՌԴ առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 4-12-ը՝ Վլադիկավկազում։ Դանիիլը մարզիչը Պավել Համբարձումյանն է։

 

  • Կիսվել: