ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Հայաստանը կմասնակցի ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթին

Հայաստանը կմասնակցի ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթին

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանը, որպես ցածր վարկանիշ ունեցող երկիր, ընդգրկված էր նախնական փուլի մասնակիցների շարքում:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ վիճակահանության արդյունքում Հայաստանը ներկայացնող թիմը (կոնկրետ թիմը պարզ կդառնա ավելի ուշ) ընդգրկվեց նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ:

Մրցաշարը կկայանա 2024 թ. մայիսին Ալբանիայում: Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը ներկայացնող թիմը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շոտլանդիայի թիմերը:

ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ:

  • Կիսվել: