շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանում կանցկացվեն հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության խաղերը

Հայաստանում կանցկացվեն հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության խաղերը

Հայաստանը կհյուրընկալի 2025 թվականի հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելը մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, բավականին աշխատանք է կատարվել: Հայաստանն ունի հոկեյի լիգա, մանկապատանեկան մարզադպրոց և ազգային հավաքական: Սա մեր առաջին փորձ կլինի և չգիտեմ, թե ինչ արդյունք կստանանք: Հայաստանի հավաքականին հեշտ մրցակցություն չի սպասվում»,-ասաց Կարեն Գիլոյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի` հոկեյը Հայաստանում զարգացման լավ հեռանկար ունի, քանի որ կառավարությունը նպատակ ունի ավելացնել սահադաշտերի թվքանակը:

Աշխարհի առաջնության մրցաշարին Հայաստանի հավաքականից զատ կմասնակցեն նաև Քուվեյթի, Ինդոնեզիայի Մալայզիայի, Իրանի և Ուզբեկստանի ընտրանիները: Այն կկայանա ապրիլի 13-19-ը: 

 

  • Կիսվել: