Հայաստանի թիմը Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի թիմը դարձել է արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Առաջնությունը անցկացվում էր հուլիսի 10-ից 13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում:
Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որի կազմում էին գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և վարպետի թեկնածու Արտյոմ Մանուկյանը: Թիմի ավագն էր Երվանդ Հակոբյանը: