Հայաստանի թիմը՝ արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի թիմը Հունգարիայի Միշկոլց քաղաքում անցկացված արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանը ներկայացրել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որի կազմում են գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, վարպետի թեկնածու Արտյոմ Մանուկյանը և Երվանդ Հակոբյանը: