շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել բանակայինների համաշխարհային խաղերում

Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել բանակայինների համաշխարհային խաղերում

Հայ աթլետները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ն անցկացվող համաշխարհային կադետական խաղերում:

Հայ մարզիկները Սանկտ Պետերբուրգում անցկացվող խաղերին մասնակցել են ՀՀ ՊՆ հավաքականի կազմում: Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել՝ Գոռ Բեգլարյանը (թեթև աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (թեթև աթլետիկա, 200 մ վազք) և Երվանդ Մկրտչյանը (թեթև աթլետիկա, 1500 մ վազք)՝ նվաճելով ոսկե մեդալներ: 800 մ վազք մրցաձևում Երվանդ Մկրտչյանը նաև արծաթե մեդալ է նվաճել, իսկ Ռազմիկ Մկրտչյանը 100 մ վազք մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք՝ ավելի վաղ բանակայինների համաշխարհային խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև լողորդ Արթուր Բարսեղյանը՝ բաթերֆլայ ոճում:

  • Կիսվել: