Հայաստանի տղամարդկանց հավաքականը նահանջեց․ շախմատի Համաշխարհային Օլիմպիադա
Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին:
Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով և Շանթ Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ են գրանցել: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվել է Բենջամին Գլեդուրա Ուոնին:
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունն է, Արման Փաշիկյանի գլխավորած թիմը նույն հաշվով պարտվել էր նաև Չինաստանի թիմին:
Հայաստանի հավաքականը 12 միավորով բաժանում է 7-19-րդ տեղերը, լրացուցիչ գործակիցներով 14-րդն է։ Համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնացել է երեք տուր: Այսօր մեր հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ։