շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց Հունգարիային

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայի 8-րդ տուրում զիջեց Հունգարիային

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը պարտություն կրեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունգարիայի հավաքականն էր:

Ազգային թիմի կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեց Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հայաստան-Հունգարիա` 1,5:2,5:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին:

  • Կիսվել: