շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի շախմատի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց պայքարն Ուկրաինայի դեմ

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց պայքարն Ուկրաինայի դեմ

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց պայքարը Ուկրաինայի դեմ:

Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում` Ուկրաինայի հավաքականի հետ մրցափուլում միավորը կիսեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը:

Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը, իսկ Աննա Սարգսյանը հաղթանակի հասավ: Հայաստան-Ուկրաինա` 2:2:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնաց երկու տուր:

 

  • Կիսվել: