ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց 2024-ի առաջնությունների անդրանիկ տուրի զույգերը հայտնի են

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց 2024-ի առաջնությունների անդրանիկ տուրի զույգերը հայտնի են

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունների անդրանիկ տուրի զույգերը հայտնի են: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Տղամարդկանց 84-րդ առաջնության մեկնարկային տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` Մանուէլ Պետրոսյան-Էրիկ Չաքրյան, Սամվել Տեր-Սահակյան-Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան-Զավեն Անդրիասյան, Դավիթ Տիրատուրյան-Տիգրան Հարությունյան, Ռոբերտ Փիլիպոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան։

Իսկ կանանց 79-րդ առաջնության անդրանիկ տուրում ուժերը կչափեն Սուսաննա Գաբոյան-Աննա Խաչատրյան, Ալվարդ Ստեփանյան-Մելինե Հարությունյան, Արփինե Գրիգորյան- Մարիամ Ավետիսյան, Միլենա Գասպարյան-Մարիամ Խաչատրյան, Մարիա Գևորգյան-Պոլինա Կոբակ:

Առաջնության առաջին տուրը կկայանա հունվարի 12-ին և կմեկնարկի 15:00-ին:

 

  • Կիսվել: